Սպորտ 4 տարի առաջ - 01:03 31-05-2022

1 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ. Երևանում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը

Երևանում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացան մարզաձևի 44-րդ եվրոպական ստուգատեսի բոլոր մենամարտերը։

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կարևորագույն ստուգատեսում վաստակեց 4 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե։

Փայլուն մենամարտեր անցկացրեց Հովհաննես Բաչկովը, ով հաղթեց պայքարի բոլոր փուլերում։ 63.5 կգ քաշային կարգի եզրափակչում էլ գերվստահ մենամարտով հայ բռնցամարտիկը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ դառնալով «տնային» առաջնությունում միակ ոսկե մեդալը նվաճողը։

Եզրափակչում ցավալի պարտություն կրեց 86 կգ քաշային կարգում հանդես եկող Ռաֆայել Հովհաննիսյանը։ Հայ բռնցքամարտիկը զիջեց վրացի փորձառու Գեորգի Կուշինաշվիլիին:

Ավելի վաղ եզրափակչում պարտություն էր կրել և նույնպես արծաթե մեդալի էր արժանացել 57 կգ քաշային կարգում պայքարող Արթուր Բազեյանը։

92 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի էր արժանացել Նարեկ Մանասյանը։

Ամփոփիչ պայքարում Հայաստանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը. առաջինը Վրաստանն է՝ 3 ոսկե և 1 արծաթե մեդալով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում