Արտաքին 4 տարի առաջ - 22:12 29-05-2022

ԵՄ-ն «լուրջ մտահոգություն» է հայտնել Իրանում հունական երկու լցանավերի կալանավորման կապակցությամբ

Եվրոպական արտաքին գործերի ծառայության խոսնակ Փիթեր Ստանոն գրավոր հայտարարության մեջ նշել է, որ Եվրամիությունը կապի մեջ է Իրանի հետ հունական երկու լցանավերի կալանավորման հարցով։

«Մենք անմիջապես բարձրացրինք այս հարցը, մեր լուրջ մտահոգությունը հայտնեցինք Իրանի իշխանություններին, կոչ արեցինք հնարավորինս արագ պարզաբանել և կարգավորել իրավիճակը, հասնել դեէսկալացիայի»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը կալանել են նավթով բեռնված երկու հունական լցանավեր։ Իշխանությունների հայտարարության մեջ ասվում է, որ այդ նավերը կանգնեցվել են Պարսից ծոցի ջրերում խախտումների պատճառով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը