Արտաքին 4 տարի առաջ - 17:55 29-05-2022

Ուկրաինայում միջուկային զենք չի կիրառվի․ Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան

Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը հայտարարել է, որ «չի հավատում», որ ՌԴ ԶՈւ-ն կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում։

Նրա խոսքով, Ռուսաստանում միջուկային զենքի կիրառումը խիստ կանոնակարգված է, և դա հնարավոր է միայն ագրեսիայի դեպքում, երբ պետության գոյությունը վտանգի տակ է։ «Սա ոչ մի կապ չունի ընթացիկ գործողության հետ»,- ասել է դեսպանը BBC-ին՝ հղում անելով ռուսական ռազմական դոկտրինին։

Ի պատասխան՝ Կելինի հետ զրուցող BBC-ի լրագրող Քլայվ Մայրին նշել է, որ Կրեմլում որպես Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառ են անվանում հենց «Ռուսաստանի գոյությանը սպառնալիքը»՝ միջուկային զենք ձեռք բերելու Ուկրաինայի ենթադրյալ ծրագրերի պատճառով։ Ուկրաինայի կամ Արևմուտքի կողմից նման սպառնալիքների մասին են հայտարարել նաև ռուսաստանցի այլ բարձրաստիճան գործիչներ, մասնավորապես Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը կամ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:

Կելինը պատասխանել է, որ Ռուսաստանն այդ խնդիրը լուծում է «սահմանափակ ռազմական գործողությամբ», նշելով, որ Ռուսաստանը չի ավելացնում իր խմբավորումների թվակազմը Ուկրաինայում, քանի որ գտնում է, որ այնտեղ գտնվող զորքերը «բավարար են մեր խնդիրները լուծելու համար»:

BBC-ին տված հարցազրույցում դեսպանը, չնայած բազմաթիվ վկայություններին և այլ ապացույցներին, կրկին հերքել է ռուսաստանցի զինվորականների մասնակցությունը Բուչայում խաղաղ բնակիչների սպանություններին` այնտեղ կատարվածը անվանելով «բեմադրություն»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում