Արտաքին 4 տարի առաջ - 21:13 28-05-2022

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պատճառով սովյալների թիվը կավելանա 18 միլիոնով

Սննդի պակասը, դրա բարձր գինը և պարարտանյութերի պակասը, որոնք առաջացել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքով, կհանգեցնեն նրան, որ սովյալների թիվն աշխարհում կհասնի 218 միլիոնի՝ աշխարհի բնակչության մոտ երեք տոկոսը։ Այս մասին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մաուրիցիո Մարտինան։

«Դեռևս ճգնաժամից առաջ աշխարհում սովյալների թիվն աճել էր՝ 2021 թվականին հասնելով գրեթե 200 միլիոնի 53 երկրում։ Ներկայիս հակամարտությունն էլ ավելի կսրի սովի հետ կապված իրավիճակը»,- ​​ասել է Մարտինան։

ՄԱԿ-ի նոր գնահատականներով, Ուկրաինայի նավահանգիստներում արգելափակված են 6 միլիոն տոննա հացահատիկ և գրեթե 14 միլիոն տոննա եգիպտացորեն։ 55 զարգացող երկրներից առնվազն 36-ը կախված են ուկրաինական և ռուսական ցորենի արտահանումից։

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դեյվիդ Բիսլին կանխատեսել է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով սովյալների թիվը 276 միլիոնից կհասնի 323 միլիոնի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա