Արտաքին 4 տարի առաջ - 17:06 28-05-2022

Լիմանում մարտեր են ընթանում. ռուսական զորքերը չեն գրավել քաղաքը. Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հերքել է Դոնեցկի մարզի Լիման քաղաքի գրավման մասին Ռուսաստանի հայտարարությունները։

«Դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անելու համար: Բայց միանշանակ կարելի է ասել, որ իրավիճակն իսկապես բարդ է. թշնամին ուժեղ է, բայց Ուկրաինայի զինված ուժերը նույնպես ուժեղ են»,- ասել է Մալյարը:

Նրա խոսքով, քաղաքում մարտերը շարունակվում են։

Այսօր առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ինքնահռչակ ԴԺՀ-ի, այսպես կոչված, ժողովրդական միլիցիան և ռուսական բանակը գրավել են Լիման քաղաքը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում