Մամուլ 4 տարի առաջ - 08:10 27-05-2022

ՔՊ-ում վճռական են տրամադրված պատգամավորներին մանդատներից զրկելու հարցում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Իշխող խմբակցությունում ավելի քան վճռական են տրամադրված ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով մանդատներից զրկելու գործընթաց սկսելու հարցում։ Օրերս ՔՊ նեղ կազմով քննարկել են, որ նստաշրջանի ավարտից հետո անպայման պետք է թույլատրելի եզրագիծն անցած պատգամավորների մանդատազրկման պրոցեսին ընթացք տալ: Բայց որոշել են մեծահոգություն անել եւ ոմանց դեպքում բացակայությունները համարել հարգելի, սակայն իրենց հետ կոշտ առճակատման գնացող պատգամավորների պարագայում չեն պատրաստվում զիջել: Այդ շարքում են Իշխան Սաղաթելյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Մանուկյանը, Անդրանիկ Թեւանյանը: Չի բացառվում, որ սա ամբողջ ցանկը չլինի, եւ թիրախում այլ պատգամավորներ էլ լինեն, որոնք արդեն հատել են կամ մոտ են՝ հատելու թույլատրելիի սահմանը։
Ընդդիմադիրներին պատժելուց բացի, որոշել են նաեւ «փչացնել» ոմանց․ տեղեկություններ են տարածում, թե ընդդիմադիրների մեջ կան մարդիկ, որոնք բանակցում են իրենց հետ կամ բժշկի թուղթ են ներկայացրել՝ բացակայությունները հարգելի համարելու նպատակով։
ԱԺ-ից երեկ չէին հերքում, որ կա այդպիսի մեկ պատգամավոր։ Իրականում, շարժումը սկսվելուց հետո որեւէ ընդդիմադիր բժշկի թուղթ չի ներկայացրել: Իսկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, որն ապրիլին էր նման տեղեկանք ներկայացրել, այդ օրերին վիրահատվել էր եւ երկարատեւ բուժման ու ռեաբիլիտացիայի կարիք ուներ: Նա բժշկի թուղթ էր բերել, որ գալիք ամսվա նիստերին էլ չի կարողանալու մասնակցել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում