Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:39 26-05-2022

Ես ուղղակի հորդորում եմ, որ պարոն Սաղաթելյանի լեզուն մտքից առաջ չընկնի. Արթորր Հովհաննիսյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, պատասխանելով լրագրողի՝ Իշխան Սաղաթելյաի երեկվա ելույթում հնչեցրած «Եթե տղա են, թող գան մեր հրավիրած արտահերթ նիստին» մտքին վերաբերող հարցին, ասացին. «Ես շատ կարճ կպատասխանեմ։ Ի՞նչ օրակարգի մասին է խոսքը։ Նախ հայտարարություն է հնչել միայն, երբ որ նախագիծը կգա ԱԺ, այդ ժամանակ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք։ Երբ որ ԱԺ մուտք կարվի նախագիծ՝ արթահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, այդ ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտնի իր դիրքորոշումը՝ նիստին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ», - ասաց խմբակցության քարտուղար Արթորր Հովհաննիսյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ ասաց. «Պարոն Սաղաթելյանին ուզում եմ փոխանցել, որ նախ՝ ես տղա չեմ, եթե նկատում է, բայց եթե խոսքը տղայական խոսակցության մասին է, եթե Իշխան Սաղաթելյանը տղա է, ապա ո՞ւր էր այս ամբողջ ժամանակահատվածում, այդ թվում՝ այն օրը երբ ծափահարություններով «Քաղաքացիական պայմանագիրը» ճանապարհեց իրենց ընկերներին, այսինքն՝ իրենց ընկերները լքեցին դահլիճը, եկել էին ինչ-որ բուռն գործունեություն ծավալելու, ո՞րտեղ էր Իշխան Սաղաթելյանը, էլ չասեմ մնացած նիստերին, որտեղից նույնպես ինքը բացակայում է»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հավելեց. «Ի վերջո, սա կարելի է դիտարկել որպես ընդդիմության վերադարձ խորհրդարան, դա ընդդիմադիրների պարտականությունն է նիստերին։ Ինչ վերաբերում է արտահերթ նիստերին, նիստը պետք է ունենա օրակարգ, օրակարգին պետք է նախորդի հայտարարություն, նախագիծ, նախագիծը պետք է սահմանված կարգով դրվի շրջանառության մեջ, ընդդիմադիր պատգամավորները պետք է մասնակցեն հանձնաժողովների նիստերին։ Նախաձեռնության մասին ասելը դեռևս օրակարգ չէ, դեռևս արտահերթ նիստ չէ»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ավելացրեց. «Ես պարզապես հորդորում եմ Իշխան Սաղաթելյանին, որ իրեն այլևս թույլ չտա նման բառամթերքով արտահայտվել, քանի որ, ըստ էության, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից կիլոմետրերով հեռու գնալ և նման հայտարարություններ անել՝ սա առնվազն ծիծաղելի է։ Ես ակնկալում եմ, որ պարոն Սաղաթելյանը կկարողանա գալ, կանգնել մի քանի մետր հեռավրության վրա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից և նույն դեմքի արտահայտությամբ, ինտոնացիայով կրկնի այդ հայտարարությունները։ Ես խիստ կասկածում եմ դրա վրա և ուղղակի հորդորոմ եմ, որ պարոն Սաղաթելյանի լեզուն մտքից առաջ չընկնի»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ