Ավելին 4 տարի առաջ - 12:49 26-05-2022

Starliner տիեզերանավը հաջողությամբ ավարտել է փորձնական թռիչքը

Starliner բազմակի օգտագործման տիեզերանավն ավարտել է իր պատմության մեջ երկրորդ փորձնական թռիչքը տիեզերք, հաղորդում է NASA-ն։

Տիեզերանավը վայրէջք է կատարել ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում։ Վայրէջքը կատարվել է երեք պարաշյուտի և վեց անվտանգության բարձիկների օգնությամբ։

Starliner-ի փորձնական թռիչքը տևել է մոտ վեց օր. նավը արձակվել է Ֆլորիդայից մայիսի 19-ին, իսկ մայիսի 20-ին այն միացել է ՄՏԿ-ին: Starliner-ը կայան է հասցրել 360 կիլոգրամ օգտակար բեռ։

Թռիչքն իրականացվել է առանց անձնակազմի. նավում ծանրաբեռնվածությունը չափող մարդակերպ ընկալող-հաղորդող սարքեր են եղել: Starliner-ի հաջորդ թռիչքի ժամանակ նավում տիեզերագնացներ կլինեն։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին