Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:11 26-05-2022

Հերթական ապօրինի որոշումն են անում՝ փակուղի տանելով այս գործը. Արծվիկ Մինասյան

Զոհված զինծառայողների ծնողները ԲԴԽ-ի մոտ ակցիա են իրականացնում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԲԴԽ շենքի մոտ ասաց, որ տարուց ավել է՝ արդեն տարբեր դիմում-բողոքներ են եղել հանցագործության մասին, որ Նիկոլ Փաշինյաը և մի շարք պաշտոնատար անձինք, ըստ դիմումատուների, կատարել են այնպիսի գործողություններ, որի հետևանքով ունեցել ենք այս կորուստները, որոնք ՔՕ 299 հոդվածով որակվում են որպես պետական դավաճանություն․

«Վերջին դիմումը, որ վիճարկվում է դատախազության անգործությունը, վերաքննիչ քրեական դատարանում է գտնվում։ Քրեական գործ հարուցելու դատաքննությունը, ասացին, որ պետք է իրականցավի փակ՝ առանց ծնողների ներկայության։ Հերթական փակուղին են տանում այս գործը, և հանրությունից հեռու իրականացնեն մի շարք ապօրինի որոշումներ»։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողի ծնողները ԲԴԽ-ի մոտ են։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը բավարարել էր պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը: Նրանք նաեւ պահանջել էին գործում որպես մեղադրյալ ներգրավել նաեւ Նիկոլ Փաշինյանին:

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի