Ներքին 4 տարի առաջ - 14:07 25-05-2022

Ավստրալական և ամերիկյան փորձերը լավն են, ուղղակի պետք է դրանք տեղակայել․ Պապոյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում էր Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը` 2022 թվականի առաջին եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ:

Որպես հիմնական զեկուցող՝ հանդես եկավ Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը։ «2022 թվականի առաջին եռամսյակում բյուջետային գրասենյակը ստացել է 37 հարցում, որից 15-ը եղել է պատգամավորական, 17-ը՝ մշտական հանձնաժողովներից։ Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել են 117 տեսակի տեղեկանքներ։ Դրանց գերակշիռ մեծամասնությունը ինֆոգրաֆիկ պատկերներով և համեմատական վերլուծություններով տեղեկանքներ են։ Տեսեկանքները ցուցանիշներով համապատասխանում են անցած տարվա ցուցանիշներին։ Տեղեկանքների գերակշիռ մասը վերաբերում է պետական բյուջեի հարկային եկամուտներին, պետական տուրքերին, պետական բյուջեի ծախսերին և սոցիալ-տնտեսական ցուցանիշներին»,- ասաց Բարսեղյանն։

Հանձնաժողովի նախագահ Պապոյան էլ, կարևորելով գրասենյակի աշխատանքը, ասաց․ «Շատ կարևոր է պրոակտիվությունը, որ գրասենյակը ինքը պրպտում է, միջազգային փորձը ուսումնասիրում է և այս կամ այն հաշվետվությունը մեզ տալիս է։ Մենք պետք է քննարկենք միջազգային փորձը, հասկանանք՝ մեզ ինչ է պետք, և դրան համարժեք գործենք։ Մենք պատրաստ ենք այդ ամենի համար տրամադրել հնարավորություններ անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում։ Վստահաբար ամերիկյան և ավստրալական փորձերը լավն են, ուղղակի պետք է դրանք բերել, այստեղ տեղակայել, ադապտացնել, մեզ հարմարեցնել»,- ասաց Պապոյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը