Ավելին 4 տարի առաջ - 19:32 24-05-2022

Բրիտանացի գիտնականը կապկի ծաղիկը կանխելու միջոց է առաջարկել

Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր Յեն Ջոնսը ասել է, որ կապկի ծաղկի բռնկումը հնարավոր է կասեցնել որոշ գործողությունների միջոցով։

Որպես խնդրի լուծման մեթոդ՝ նա նշել է ծաղիկով վարակվածների շփման շրջանակի մոնիտորինգը և հիվանդների նկատմամբ կարանտինային միջոցառումները՝ ընտրովի պատվաստմանը զուգահեռ։ Այս համակցված մոտեցումը կարող է օգնել, քանի որ վիրուսը տարածվում է մարդկանց համայնքում, որոնք սերտորեն փոխազդում են միմյանց հետ:

«Անհրաժեշտ է, որ այս համայնքի անդամները գիտակցեն այս խնդրի կարևորությունը և նախազգուշական միջոցներ ձեռնարկեն», - ասել է պրոֆեսոր Ջոնսը:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր, որ մայիսի 7-ից աշխարհի 19 երկրներում հաստատվել է կապկի ծաղկի վարակի 131 դեպք։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին