Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:39 24-05-2022

Պետական սահմանի անցակետում կներդրվի «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը. ՊԵԿ-ի նախագիծը՝ ԱԺ-ում

Ազգային ժողովում քառօրյա նստաշրջանի ընթացքում քննարկվում է 22 օրենքի նախագիծ, որի ընթացքում քննարկվեց նաև Կառավարության կողմից ներկայացված՝ «Մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն ԱԺ-ում ներկայացնում է ՊԵԿ նախագահի ռեղակալ Ծովինար Սողոմոնյանը։

Սողոմոնյանի խոսքով՝ այս նախագծով պետական սահմանի անցման կետերում հիմք կդրվի «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանը.

«Ներկայումս պետական սահմանի անցակետում սահմանային վերահսկողություն են իրականացնում ԱԱԾ վերահսկողոկան մարմինը՝ սահմանային վերահսկողության մասով, մաքսային մարմինները՝ մաքսային հսկողության մասով, Ոստիկանույթունը՝ ճանապարհային անձնագրերի վերահսկողության մասով, տեսչական մարմինը՝ սանիտարահիգիենիկ մասով»։

Նախագծի նպատակը, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, տնտեսվարողների և ֆիզիկական անձանց սահմանային անցակետերը հատելու պարզեցումն է, կոռուպցիոն ռիսկերի լրացուցիչ բացառումը, ժամանակի խնայողությունը, վարչարարության պարզեցումը։

«Նախագծով առաջարկում ենք պետական սահմանի մասին օրենքում փոփոխություններ իրականացնել՝ հստակ ամրագրելով, որ պետական սահմանին գործառույթներ իրականացնեն բացառապես սահմանապահ զորքերի և մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինները։ Եթե, օրինակ, ԵԱՏՄ վերահսկողության ապրանք է, ապա սահմանային անցման կետը հատելու համար տնտեսվարողները կշեռքին են մոտենում, որից հետո տնտեսվարողը մոտենում է ԵԱՏՄ տնտեսվարողների առանձնացված մասնաշենքին, որտեղ հիմնականում գերակշիռ մեծամասնությամբ փաստաթղթերի հիման վրա արվում է ուսումնասիրություն, այնտեղից կրկին վերադառնում է մաքսային, որից հետո մաքսայինից փաստաթղթերը դուրս են գալիս։ Այսինքն՝ գործընթացը բավականին ժամանակատար է, և մենք առաջարկում ենք, որ երկու մարմին սահմանային անցակետում իրականացնեն աշխատանքները։ Օրենքով առաջարկում ենք, որ մաքսային վերահսկողություն իրականացնեն միայն ԱԱԾ և մաքսային մարմինները, իսկ առանձին դեպքում՝ սահմանային այլ վերահսկողություն իրականացնելու նպատակով Կառավարության որոշմամբ պետական սահմանի մասին օրենքով հսկողական գործառույթ ունեցող այլ պետական մարմիններ»։

Հիշեցնենք, նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նախագիծը վեց կողմ ձայների մեծամասնությամբ հավանության էր արժանացել հանձնաժողովի անդամների կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ