Արտաքին 4 տարի առաջ - 14:40 24-05-2022

Պատերազմից 3 ամիս անց ՌԴ էլիտայի շատ ներկայացուցիչներ դժգոհ են անձամբ Պուտինից. «Մեդուզա»

Այսօր լրանում է Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման 3 ամիսը, որը Կրեմլը, ինչպես նախկինում, անվանում է հատուկ ռազմական գործողություն։ Ինչպես գրում է «Մեդուզան»՝ հղում անելով ռուսական իշխող շրջանակների աղբյուրներին, վերջին երեք ամիսներին ռուսական էլիտայի շատ ներկայացուցիչներ մի քանի անգամ փոխել են իրենց դիրքորոշումը պատերազմի և երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այժմ, ինչպես պնդում է պարբերականը, էլիտայի շատ ներկայացուցիչներ՝ ինչպես պատերազմը շարունակելու, այնպես էլ խաղաղության կողմնակիցներ, դժգոհ են անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինից։

Իրավիճակի ընդհանուր գնահատականներում գերակշռում է հոռետեսությունը, պնդում է «Մեդուզան»։ Բիզնեսի ներկայացուցիչներն ու կառավարության մի շարք անդամներ «դժգոհ են այն բանից, որ նախագահը սկսել է պատերազմը՝ չմտածելով պատժամիջոցների մասշտաբների մասին»։ Կան նաև այնպիսիք, որոնց չի բավարարում «հատուկ գործողության» տեմպը, նրանք պնդում են, որ պատերազմում անհրաժեշտ են ավելի վճռական գործողություններ՝ ընդհուպ մինչև լայն մոբիլիզացիա և պատերազմ՝ «մինչև հաղթանակ»։ «Մեդուզայի» տեղեկատվությամբ՝ Կրեմլը պատրաստ չէ մոբիլիզացիայի, քանի որ այդ գաղափարը հանրության մեջ չի վայելում ժողովրդականություն։ Անհապաղ խաղաղություն կնքելու կողմնակիցներն իրենց հերթին մատնանշում են տնտեսության մեջ առկա խնդիրները, որոնք ժամանակի ընթացքում, նրանց կարծիքով, ավելի կխորանան։

«Մեդուզայի» աղբյուրները պնդում են նաև, որ իշխանության ամենաբարձր էշելոններում ավելի հաճախ է քննարկվում «Պուտինի իրավահաջորդի» թեման։ Խոսքը նախագահի դեմ դավադրության մասին չէ, «բայց կա ըմբռնում կամ ցանկություն, որ բավականին տեսանելի ապագայում նա չի կառավարի պետությունը»։ Քննարկվող անունների թվում են (որոնք, ըստ իշխանությունների որոշ ներկայացուցիչների, կկարողանան «պայմանավորվել Արևմուտքի հետ») Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը և նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»