Ներքին 4 տարի առաջ - 12:39 24-05-2022

Մենք կարողացանք անել այն, ինչ քչերը կպատկերացնեին. ԱԳՆ շենքն ապաշրջափակվեց

Մենք այսօր կարողացանք անել այն, ինչ շատ քչերը կպատկերացնեին, մենք կարողացանք ապահովել ԱԳՆ շենքի աշխատակիցների գործադուլի իրավունքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԳՆ շենքի մոտ «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ դիմելով ցուցարարներին:

«Մենք՝ պատգամավորներով, մտանք ԱԳՆ շենք, առաջին բանը, որ պետք է ասեմ՝ հաշված մարդիկ էին այնտեղ, այն շենքը, որ միշտ լեփ-լեցուն է, մարդ չկար, և դա ձեր շնորհքն է։ Մենք գնացել էինք ձեր պահանջով մեկ հարց բարձրաձայնելու՝ կա՞ն արդյոք պաշտոնյաներ, որոնք կարող են ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք տեսանք երկու փոխնախարարի, երկուսից մեկը փորձում էր ասել, չկարողացավ, վախեցավ, մյուսն ասաց, որովհետև, ժողովուրդ ջան, Հայաստանում, երբ մենք ասում ենք՝ առանց Նիկոլ Հայաստան, մենք չենք ասում, որ դա մեծ խումբ է, չենք ասում, որ չկան արժանապատիվ մարդիկ, իրական պետական ծառայողներ, ուղղակի կա մեկ անձ, ով տանում է Հայաստանն ու Արցախը զիջումների։ Թույլ չենք տալու»,- ասաց Վարդևանյանը։

Նա ասաց, որ հերթական անգամ կարմիր բերետավորներից ոմանք որոշակի գործողություն են փորձել կատարել ցուցարարների նկատմաբ, որը չի հաջողվել ու կրկին ժողովրդի շնորհիվ։

Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարված է»: Նա առաջարկեց 5 րոպեից բացել շուրջ 3 ժամ շրջափակած ԱԳՆ մուտքերը, այնուհետև երթով շարժվել դեպի Ֆրանսիայի հրապարակ։

«Երեկոյան կարևոր ծրագիր ունենք»,- ասաց Սաղաթելյանը։

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան, հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում