Արտաքին 4 տարի առաջ - 14:58 23-05-2022

Բարձրաստիճան սպայի սպանությունն անպատասխան չի մնա. Իրանի նախագահ

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» բարձրաստիճան սպայի՝ կիրակի օրը տեղի ունեցած սպանությունն անպատասխան չի մնա», - այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

«Ես հաստատում եմ, որ մեր անվտանգության ուժերը լրջագույն հետաքննություն կանցկացնեն։ Որևէ կասկած թող չլինի, որ մենք հանցագործներից վրեժ կլուծենք մեր հերոսի կյանքի համար»,- հայտարարել է Ռաիսին։

Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գնդապետ Սայադ Խոդաիի սպանությունը տեղի էր ունեցել կիրակի օրը՝ Թեհրանի արևելքում գտնվող նրա տան մերձակայքում։

Իրանցի ուժայինը սպանվել էր անհայտ անձանց կողմից արձակված հինգ կրակոցներով։
Իրանի պետական հեռուստատեսությունը Խոդաիի սպանության մասին հաղորդագրության մեջ գնդապետին անվանել էր «սրբավայրերի պաշտպան»։ Որպես կանոն, այս տիտղոսին արժանանում են իրանցի այն ուժայինները, որոնք էլիտար «Ալ Քուդս» ստորաբաժանման կազմում մասնակցել են Սիրիայում և Իրաքում ընթացող ռազմական գործողություններին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան