Ներքին 4 տարի առաջ - 10:51 23-05-2022

Երևանում պատվաստաված է քաղաքացիների 53,5 %-ը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գերատեսչություններին տալիս է հանձնարարականներ։

«Երևան ջրօգտագործողների ընկերություն» ՓԲԸ-ն հայտնեց, որ պատրաստ է ջրամատակարարման, բայց Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածին վնասվել է 200 մետր խողովակաշար, քարհանքի շահագործման ընթացքում նորից խողովակը վնասվել է։

Քաղաքապետը, անդրադառնալով վթարներին, ասաց, որ դրանց հիմնական պատճառը լուսացույցների չաշխատելն է։

Շտապօգնության ծառայության կողմից արձանագրվել է 28 վրաերթ, Երևան քաղաքում մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 114, պոլիկնինիկաներում քաղաքացիների հաճախումների թիվը՝ 36հզ 564, Երևան քաղաքի 18 տարեկան և բարձր պատվաստված քաղաքացիների թիվը կազմում է 839հզ 114 քաղաքացի, պատվաստվածների ընդհանուր թիվը՝ 866 հազար 890 մարդ, որը կազմում է 53,5 %։

Ամենից շատ դիտված