Ավելին 4 տարի առաջ - 18:46 22-05-2022

Balenciaga-ն կեղծ թղթադրամների տեսքով հրավիրատոմսեր է ուղարկել

Balenciaga նորաձևության տունը հրավիրատոմսեր է ուղարկել 2023 թվականի աշուն-ձմեռ ցուցադրության համար՝ կեղծ 100 դոլարանոց թղթադրամների տեսքով: Այս մասին հայտնում է Hypebeast-ը։

«Balenciaga դոլարները»-ը զարմանալիորեն նման են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից թողարկված իրական թղթադրամներին, որտեղ պատկերված է Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը՝ շուրջը համապատասխան նախշերով:

Այնուամենայնիվ, ավելի մանրամասն ուսումնասիրելուց պարզվում է, որ «փողի» համարների փոխարեն տպագրված է շոուի ամսաթիվը և ժամը, ինչպես նաև նշված է, որ սա շոուի պաշտոնական հրավեր է: Այն հատվածում, որտեղ իրական 100 դոլար թղթադրամի վրա գրված է «Ամերիկայի Միացյալ Նահանգներ», հրավերի վրա գրված է «Balenciaga Spring 2023 Show»:

Balenciaga-ի ցուցադրությունը տեղի կունենա Նյու Յորքի ֆոնդային բորսայում, Ուոլ Սթրիթում, 2022 թվականի մայիսի 22-ին, ժամը 11:30-ին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը