Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 15:26 22-05-2022

Այս իշխանությունը մինչ այժմ անվտանգային համակարգ չի ձևավորել. Տիգրան Աբրահամյան

«Պարտված ղեկավարը, որ այսօր բառիս բուն իմաստով ունի ընկածի կարգավիճակ, քանի որ գնում է բանակցելու այն երկրների հետ, որ ամենամեծ ցանկության դեպքում էլ՝ հաջողելու որևէ շանս չունի»,- Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանի մարտահրավերները և կարգավորման հեռանկարները» թեմայով քննարկմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանի խոսքով՝ այն կարգավիճակը, որն ունի այս իշխանությունը, նրան որևէ ձևով հնարավորություն չի տալու որևէ բանակցություններում հաջողելու համար. «Այն իրավիճակը, որը մենք ունենք 2018 թվականից հետո՝ մնացած բոլոր ճակատներում այս իշխանության գլխավորությամբ մեզ կարող է տանել տապալման։ Չենք կարող զրոյական արժեք ունեցող որևէ սուբյեկտի հետ մենք քննարկենք որևէ բովանդակային բան։ Երբ դու չես կարողանում ապահովել անվտանգային համակարգը՝ բանակցողի հետ չես կարողանալու որևէ քննարկել։ Մինչ այժմ այս իշխանությունն անվտանգային համակարգ չի ձևավորել»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում համաժողովրդական պայքարի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում` Հայաստանի արտաքին և ներքին, անվտանգային մարտահրավերների վերաբերյալ, որի բանախոսներն են` Արմեն Ռուստամյանը, Տիգրան Աբրահամյանը, Էլինար Վարդանյանը, Կարեն Վրթանեսյանը, Սոս Հակոբյանը: Քննարկման մոդերատորն է Ագնեսսա Խամոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը