Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:06 22-05-2022

Պատժամիջոցները գործնականում խաթարել են ողջ լոգիստիկան․ ՌԴ տրանսպորտի նախարար

ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը հայտարարել է, որ պատժամիջոցները Ռուսաստանում լոգիստիկայի հետ կապված լուրջ խնդիրների են հանգեցրել։

«Պատժամիջոցները, որ այսօր կիրառվում են Ռուսաստանի Դաշնության դեմ, գործնականում խաթարել են մեր երկրի ողջ լոգիստիկան։ Եվ մենք ստիպված ենք նոր լոգիստիկ միջանցքներ փնտրել»,- լրագրողներին ասել է նա Աստրախանի մարզ կատարած այցի ժամանակ։

Նախարարի խոսքով, Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են լուծել ծագած խնդիրները «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի օգնությամբ, որն անցնում է Վոլգայի՝ Աստրախան, Կասպից ծովում՝ Մախաչկալա մերձկասպյան նավահանգիստներով և Օլյա՝ Վոլգա-Կասպյան ջրանցքով։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս