Ավելին 4 տարի առաջ - 20:22 21-05-2022

Էնթոնի Հոփքինսը նոր ֆիլմում կմարմնավորի Զիգմունդ Ֆրեյդին

Բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը կխաղա հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդի դերը Freud's Last Session ֆիլմում, որը հիմնված է Մարկ Ջերմեյնի համանուն պիեսի վրա, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Ֆիլմի ռեժիսորը Մեթ Բրաունն է:

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին՝ Զիգմունդ Ֆրեյդի կյանքի վերջին տարիներին։ Սյուժեի կենտրոնում գրող Քլայվ Լյուիսի հետ Ֆրեյդի հանդիպումն է, որն իրականում չի եղել։ Հերոսները կվիճեն Աստծո գոյության մասին։

Ֆիլմը միահյուսելու է ինչպես իրական, այնպես էլ հորինված իրադարձություններ։ Օրինակ՝ ֆիլմի հեղինակները կանդրադառնան հոգեվերլուծաբանի և նրա լեսբուհի դստեր՝ Աննայի անսովոր հարաբերություններին, ինչպես նաև Լյուիսի սիրավեպին իր մտերիմ ընկերոջ մոր հետ։

«Մենք ապրում ենք գաղափարական բևեռացման դարաշրջանում, երբ յուրաքանչյուր մարդ երկխոսության փոխարեն միանում է այս կամ այն ​​ցեղին: Ուզում եմ ստեղծել մի ֆիլմ, որը հանդիսատեսին կստիպի մտածել և ուժեղ հույզեր ապրել: Ֆիլմը հիմնված կլինի յուրաքանչյուր մարդու համար այնպիսի կարևոր հարցերի վրա, ինչպիսիք են սերը, հավատը և մահը»,- ֆիլմի գաղափարը մեկնաբանել է ռեժիսորը։

Նկարահանումները կսկսվեն այս տարի Լոնդոնում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է