Ավելին 4 տարի առաջ - 13:48 21-05-2022

Բժիշկը նշել է նիհարելուն նպաստող մթերքները

Սաթաթթուն, որով հարուստ է թթու կաղամբը, արագացնում է նյութափոխանակությունը և գործում է որպես բնական էներգիայի խթանիչ, որն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, Lenta.ru-ին հաղորդել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան։

Ավելի լավ է, որ դիետա պահող մարդիկ հրաժարվեն չափազանց քաղցր և բարձր կալորիականությամբ մրգերից կամ բանջարեղենից։ Բանանն ու խաղողը ավելի լավ է բացառել սննդակարգից, քանի որ դրանք հարուստ են շաքարով։ Նիհարել ցանկացողները պետք է ավելի հաճախ կաղամբ ուտեն, հատկապես՝ թթու կաղամբ։

«Դրա մեջ տարտրոնաթթու կա, որն արգելափակում է ածխաջրերի վերածումը ճարպերի: Բացի այդ, թթու կաղամբում շատ սաթաթթու կա, իսկ սաթաթթուն մասնակցում է Կրեբսի ցիկլում, այսինքն՝ արագացնում է նյութափոխանակությունը»,- նշել է սննդաբանը։

Բժիշկը նաև խորհուրդ է տվել ուտել հապալաս, լոռամրգի, որոնք մեծ քանակությամբ պոլիֆենոլներ են պարունակում, դրանք լավացնում են արյան շրջանառությունը և նյութափոխանակության գործընթացները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում