Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:43 20-05-2022

Նարեկ Մանթաշյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի․ դատարանը մերժեց

«Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը դատարանի այսօրվա որոշմամբ կմնա կալանքի տակ: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Արդարադատությունը մնաց Մարիոթի հյուրանոցում: Անկեղծ, կանխատեսելի էր. Նարեկ Մանթաշյանը հո Խաչատուր Սուքիասյանի եղբայրը չէ՞, որ Կ. Ֆարխոյանը ազատ արձակի, վերաքննիչը կալանավորի, Կ. Ֆարխոյանը կրկին ազատ արձակի»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանը հինգ ամիս է՝ կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

Օրերս Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը ծանրացել էր: Կոչուբաեւը հայտնել էր, որ Նարեկի առաջնային ախտորոշումը շաքարային դիաբետն է, որը բարձրացել է մինչեւ 27 նիշ: Նարեկ Մանթաշյանն ունի երիկամների հետ որոշակի խնդիր, որովհետեւ մեզի մեջ ացետոն է ախտորոշվել: Իրավիճակը նրան էր հասել, որ հիվանդանոցը չէր ցանկանում հոսպիտալացնել Նարեկ Մանթաշյանին, եւ միայն ՄԻՊ–ի եւ իմ միջամտությամբ հնարավոր եղավ հոսպիտալացնել նրան: Այս պահին Նարեկ Մանթաշյանին հոսպիտալացրել են Էրեբունի ԲԿ-ում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ