Ներքին 4 տարի առաջ - 15:11 20-05-2022

Պետք է հայ ժողովրդին խաղաղություն բերենք. հավատում եմ՝ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը. Փաշինյան

Երբ վերջին շրջանում և շատ հաճախ մենք անդրադառնում ենք խաղաղության օրակարգի հետ առնչվող հարցերին, բանակցային գործընթացներին, պատմությանը, ոմանք դա մեկնաբանում են, թե բանավեճ է տեղի ունենում նախկին և ներկա իշխանությունների միջև: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է. «Դա ամենևին կապ չունի դրա հետ: Ես, մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմն իր պարտքն է համարում քաղաքացիներին բավարար և պատշաճ տեղեկատվություն տալ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին պատշաճ խորությամբ տիրապետի խնդիրներին, տեղեկատվությանը և հետագայում նաև կայացնի այն որոշումները, որոնք պիտի կայացնի: Իմիջայլոց՝ այդ տեղեկատվության վերլուծության հիման վրա է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կայացրել այն որոշումները, որը կայացրել է:

Ես պիտի այսօր նաև հրապարակային ասեմ հետևյալը. գիտեք, այսօր մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մասին, և այս դահլիճում ներկա են մարդիկ, որոնց հետ մենք ամենատարբեր ժամանակներում, գուցե իրարից անկախ, գուցե իրարից անջատ, երբեմն միասին, պայքարել ենք ՀՀ-ում ժողովրդավարություն հաստատելու համար: Եվ մենք կատարել ենք մեր առաքելությունը, չնայած չենք ավարտել այն: Բայց ուզում եմ արձանագրել. հիմա ժողովրդավարությունն ամրապնդելու համար շատ կարևոր է, որ համախմբվենք մեկ այլ առաքելության շուրջ՝ ինչպես Հայաստանի Հանրապետությանը բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ Հայաստանի Հանրապետությանը բերենք խաղաղություն, որովհետև կարծում եմ՝ մեկն առանց մյուսի շատ դժվարությամբ կարող է գոյություն ունենալ: Եվ առնվազն կարող եմ ուրախությամբ և հպարտությամբ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական իշխանություն, որն այս առաքելության շուրջ համախմբված է:

Կարծում եմ, որ այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն Հայաստանի Հանրապետության բոլոր ժողովրդավարական ուժերը, որովհետև մեկը մյուսի շարունակությունն է: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք պիտի բոլոր հարցերի շուրջ ունենանք միևնույն տեսակետն ու տեսլականը: Բայց կրկին կարծում եմ, որ այս փուլում չափազանց կարևոր է, որ իրապես անկեղծ, իրար աչքերի մեջ նայելով, վերլուծենք մեր երկրի վերջին 30 տարվա պատմությունը, և կարողանանք սա անել անկեղծության մթնոլորտում, ազնվության մթնոլորտում՝ ուղիղ իրար աչքերի մեջ նայելով, և ժողովրդավարությունը սրա համար ստեղծում է բավարար պայմաններ:

Հետևաբար, ժողովրդավարության մեր առաքելության շարունակությունը խաղաղության մեր առաքելությունն է, որը շատ ավելի ծանր, շատ ավելի դժվար և շատ ավելի մեծ ուժ ու կամք պահանջող առաքելություն է: Ես հավատում եմ և համոզմունք ունեմ, որ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը ևս, որովհետև եթե չլինի համոզմունք, չի լինի նաև այն վերցնելու և կրելու պատրաստակամություն ու պատասխանատություն»:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱԺ փոխնախագահներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ