Արտաքին 4 տարի առաջ - 15:00 20-05-2022

Պուտինի փեսա Իգոր Զելենսկին ապրել է Թբիլիսիում և խոսել մաքուր վրացերեն

Բավարիայի պետական ​​բալետի նախկին գեղարվեստական ​​ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Զելենսկին, ինչպես պարզել է «Նաստոյաշչեե վրեմյան», արդեն մի քանի տարի փաստացի ամուսնացած է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կրտսեր դստեր՝ Կատերինա Տիխոնովայի հետ։

Նախօրեին հրապարակված լրագրողական հետաքննության մեջ նշվել է, որ Իգոր Զելենսկին ծնվել է 1969 թվականին Կրասնոդարի երկրամասի Լաբինսկ ավանում, սակայն մանկությունն անցկացրել է Վրաստանում։ Զբաղվել է թեթև աթլետիկայով, այնուհետև ընդունվել Թբիլիսիի պարարվեստի ուսումնարան։

Թբիլիսիում նրան պարել է սովորեցրել խորհրդային և վրացական բալետի ականավոր արտիստ, հայտնի պարուհի Գալինա Ուլանովայի զուգընկեր Վախթանգ Ճաբուկիանին։

«17 տարեկանում Զելենսկին, ով արդեն համարվում էր վրացական բալետի գլխավոր պարգևը, հայտնվել է Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայում։ Իսկ երբ նա դեռ 20 տարեկան էլ չկար, եղել է Մարիինյան թատրոնի մենակատարը»,- ասվում է հոդվածում:

Իգոր Զելենսկին շատ է սիրում Վրաստանը, «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանն ասել է բալետի պարուհի Լալի Կանդելակին։

«Նա մեծացել է այստեղ, ավարտել պարարվեստի ուսումնարանը։ Իհարկե լեզուն գիտի։ Երբ նա գալիս է, խոսում է վրացերեն։ Նա շատ լավ է վերաբերվում Վրաստանին, միշտ սիրել է այն»,- ասել է Կանդելակին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը