Արտաքին 4 տարի առաջ - 09:38 20-05-2022

ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային զինել հականավային հրթիռներով. Reuters

ԱՄՆ իշխանությունները մտադիր են Ուկրաինային ժամանակակից հականավային հրթիռներ փոխանցել, որոնք կօգնեն հաղթահարել Սև ծովում ռուսական շրջափակումը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի և Կոնգրեսի աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցների խոսքով, Վաշինգտոնը դիտարկում է Boeing-ի արտադրության Harpoon և Raytheon Technologies-ի արտադրության NSM (Naval Strike Missile) հրթիռների մատակարարման հնարավորությունը։ Առաջին հրթիռների հեռահարությունը հասնում է 300 կիլոմետրի, երկրորդինը՝ 250 կիլոմետրի։

Ակնկալվում է, որ սպառազինությունը կուղարկվի ուղղակիորեն կամ եվրոպացի դաշնակցի միջոցով, որն ունի այդ զենքերը: Մի քանի պետություններ, ըստ աղբյուրների, պատրաստ են Harpoon հրթիռներ ուղարկել Ուկրաինա, սակայն նրանցից ոչ մեկը չի ցանկանում լինել առաջին կամ միակ մատակարար երկիրը՝ վախենալով Ռուսաստանի պատասխան գործողություններից, եթե ռուսական նավը խորտակվի իրենց տրամադրած հրթիռի հարվածով:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով, Սև ծովի օպերատիվ գոտում գտնվում են ՌԴ ռազմածովային ուժերի մոտ 20 նավ, այդ թվում՝ սուզանավեր։ Ինչպես գործակալությանը հայտնել է ռազմական փորձագետ Բրայան Քլարկը, 12-ից 24 Harpoon տիպի հրթիռները բավական կլինեն ռուսական նավերին սպառնալու և շրջափակումը վերացնելու հարցում Մոսկվային համոզելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում