Ներքին 4 տարի առաջ - 22:44 19-05-2022

Դավիթ Արղամանյանը ինքնաբացարկ հայտնեց. փաստաբան

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի, վերաբերյալ կալանքի միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Արղամանյանն ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Պողոսյանը։

«Հիմա արդեն գործողություններ են իրականացվելու՝ դատարանի նախագահին արագ բերման ենթարկելու, նորից գործի մակագրում իրականացնելու, նոր դատավոր ներգրավելու, որպեսզի նոր դատավորը նորից սկսի գործի քննությունը»,- ասաց Պողոսյանը։

Փաստաբանը Դավիթ Արղամանյանին ի սկզբանե միջնորդել էր ինքնաբացարկ հայտնել այն հիմքով, որ իրեն գործը մակագրվել է ոչ թե համակարգչային եղանակով, այլ ձեռքով։ Դատավորն այդ միջնորդությունը մերժել էր, որից հետո Միհրան Պողոսյանը մեկ այլ հիմքով կրկին միջնորդություն էր ներկայացրել ինքնաբացարկ հայտնելու։ Մասնավորապես, 2020 թվականին Դավիթ Արղամանյանի հայրը, որը հանդիսանում է Վերաքննիչ դատարանի դատավոր, քննելով Արմեն Գեւորգյանի հարազատների վերաբերյալ բողոքը, ինքնաբացարկ էր հայտնել այն հիմնավորմամբ, որ իր որդին՝ Դավիթ Արղամանյանը, մասնակցել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաներին.

«Սույն դեպքում Դավիթ Արղամանյանը չհերքեց այդ հանգամանքը, նշեց, որ մասնակցել է բողոքի ակցիաներին։ Մենք որպես փաստարկ ներկայացրինք այն հանգամանքը, որ այդ նույն քրեական գործով, որով քաղաքական ակցիաների էր մասնակցում Դավիթ Արղամանյանը, ամբաստանյալ է հանդիսացել նաեւ Իգոր Խաչատուրովի հայրը՝ Յուրի Խաչատուրովը»,- ասել էր Միհրան Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը