Ավելին 4 տարի առաջ - 19:31 19-05-2022

Յուրի Շեվչուկին մեղադրանք է առաջադրվել՝ հայրենիքի մասին նրա խոսքերի պատճառով

Մայիսի 18-ին Ուֆայում կայացած համերգից հետո DDT խմբի ղեկավար Յուրի Շևչուկին մեղադրանք է առաջադրվել վարչական իրավախախտման համար։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է պրոդյուսեր Ռադմիր Ուսաևը։

Նրա խոսքով՝ համերգից անմիջապես հետո ուժայինները «ներխուժել են կուլիսներ», Յուրի Շևչուկին մեկուսացրել խմբից, հանդերձարանի մուտքի մոտ կանգնեցրել են հատուկ նշանակության ջոկատի համազգեստով երկու սպա և մեկ ժամ շարունակ զրույց են ունեցել «վերջին համերգի, դրա ուղղվածության և պատերազմի և հայրենիքի վերաբերյալ Շևչուկի հայտարարությունների փաստով»։

Ոստիկանները սկզբում ցանկացել են բերման ենթարկել Շևչուկին, բայց հետո նրան պարզապես ստորագրելու են տվել արձանագրությունը և հեռացել են։ «Թե ինչի մասին էր արձանագրությունը, ինքներդ կարող եք գուշակել»,- գրել է Ուսաևը Instagram-ում՝ չնշելով այլ մանրամասներ։
Ինքը՝ երաժիշտը, դեռ չի մեկնաբանել արձանագրության մասին տեղեկությունը։

Մայիսի 18-ին սոցիալական ցանցերում հայտնվեց ԴԴՏ համերգից տեսանյութ, որում Շևչուկն ասում էր. «Հայրենիքը, ընկերներ, նախագահի հետույքը չէ, որը պետք է անընդհատ համբուրել։ Հայրենիքը կայարանում նստած աղքատ տատիկն է, որը կարտոֆիլ է վաճառում։ Այդ դա է հայրենիքը»,- ասել է Շևչուկը։

Ապրիլին Տյումենում չեղարկվեց DDT-ի համերգը։ Այն ժամանակ Շևչուկը ենթադրեց, որ դա կարող էր պայմանավորված լինել այն բանով, որ խումբը հրաժարվում է ելույթ ունենալ Z տառով դահլիճում, որը դարձել է Ուկրաինա ռուսական ներխուժմանն աջակցելու խորհրդանիշը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը