Արտաքին 4 տարի առաջ - 18:12 19-05-2022

Իտալիան պատրաստել է Ուկրաինայում պատերազմի ավարտի պլան՝ բաղկացած 4 փուլից

Իտալիայի կառավարությունը նախապատրաստել է պլան, որը թույլ կտա ավարտել Ուկրաինայում պատերազմը։ Մայիսի 18-ին Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն փաստաթուղթը փոխանցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։ Մայիսի 19-ին նրա տեքստը հրապարակվել է La Repubblica-ում և մեջբերվել մի շարք այլ պարբերականների կողմից։

Պլանը ենթադրում է հակամարտության կարգավորմանը ներառել ՄԱԿ-ին, միջնորդ երկրների (թե որ երկրներին՝ դեռ հստակեցված չէ), խաղաղապահ ուժերի և դիտորդական առաքելությունների:

Իտալիան առաջարկում է խաղաղ կարգավորումն անցկացնել 4 փուլով:

Առաջին փուլ. հրադադար և զորքերի դուրսբերում առաջնագծից:

Երկրորդ փուլ. Ուկրաինայի անդամակցություն Եվրամիությանը (մի շարք լրացուցիչ պայմաններով և պարտավորություններով)՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելու երաշխիքով։

Երրորդ փուլ. Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Ղրիմի և Դոնբասի հարցով երկկողմ համաձայնագիր։ Իտալական պլանը ենթադրում է, որ «վիճելի տարածքները» կստանան լիարժեք ինքնավարություն, այդ թվում՝ անվտանգության ապահովման ոլորտում, սակայն պահպանելով Ուկրաինայի ինքնիշխանությունը։

Չորրորդ փուլ. Եվրոպայում խաղաղության և անվտանգության վերաբերյալ բազմակողմ համաձայնագրի կնքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը