Արտաքին 4 տարի առաջ - 20:57 18-05-2022

Տաջիկստանը Գորնո-Բադախշանի ինքնավար մարզում «հակաահաբեկչական գործողություն» է սկսում

Տաջիկստանի իշխանությունները հայտարարել են Գորնո-Բադախշանի ինքնավար մարզում «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը։

Ներքին գործերի նախարարության տվյալներով, երկրի Ռուշանի շրջանում բախումներ են սկսվել կառավարական զորքերի և տեղի բնակիչների միջեւ, որոնք փակել են Խորոգ տանող ճանապարհը։

Տաջիկստանի ՆԳՆ-ն Ռուշանում զոհերի մասին չի հայտնում, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի մարդ վիրավորվել է։

Գերատեսչությունն անդրադարձել է միջադեպին օտար ուժերի ներգրավվածությանը՝ նշելով, որ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ «հանցագործները» զենք և զինամթերք են ստացել երկրի սահմաններից դուրս, ինչպես նաև «ներգրավել են օտարերկրյա վարձկաններին ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ բախումների ժամանակ կիրառվել են ծանր զինատեսակներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում