Ներքին 4 տարի առաջ - 20:55 18-05-2022

Սյունիքի մարզպետը ՄԱԿ-ի, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախից տեղահանված անձանց կարիքները

Մայիսի 17-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիին, Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանին, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության անդամների ու վերոնշյալ կառույցների այլ ներկայացուցիչների։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։

Միջազգային կազմակերպությունների պաշտոնյաները նշել են Սյունիքի հանդեպ աճող հետաքրքրության ու իրենց առաջիկա ծրագրերում մարզը որպես գերակայություն սահմանելու մասին ու, ըստ այդմ, հանդիպման նպատակն էր տեղում փաստերի ու տեղեկատվության հավաքումը՝ ԵՆԲ շրջանակային վարկի նախապատրաստման համար՝ ի աջակցություն Սյունիքի դիմակայության, Սյունիքի մարզպետարանի հետ հետագա համագործակցության առաջնահերթությունները քննարկելը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատասխանատուները ներկայացրին կազմակերպության կողմից Սյունիքում վերջերս իրականացված ծրագրերը՝ որոնք ակտիվ են եղել հատկապես սահմանամերձ որոշ գյուղերում։ Իսկ Եվրոպական ներդրումային բանկը նոր է նախատեսում ծրագրերի մեկնարկը մարզում։ Քանի որ այժմ Սյունիքին վերաբերող տարբեր ծրագրային փաթեթներ են կազմվում թե՛ այս 2 կառույցների, թե՛ ԵՄ կողմից, որոնք քննարկվում են նաեւ ՀՀ կառավարության հետ, հյուրերը նաեւ մարզային իշխանությունից էին ցանկանում լսել, թե որոնք են այստեղ առկա խնդիրների առաջնահերթություններն ու տեղում ծրագրային առաջարկներ ստանալ։

Ռոբերտ Ղուկասյանը ողջունել ու կարեւորել է պաշտոնյաների այցը Սյունիք եւ շնորհակալություն հայտնել կատարված ու նախատեսվող աշխատանքների համար, նաեւ՝ համագործակցելու ու համատեղ աշխատելու պատրաստակամություն։

Մարզպետը ներկայացրել է այն առաջնային խնդիրները, որոնց լուծումը Սյունիքի բնակիչների համար հրատապ են, բայց նաեւ նշել է, որ մարզը զարգացման մեծ ներուժ ունի։
Ռ․Ղուկասյանը կարեւորել է ծրագրեր մշակելիս մարզի համայնքներին ու բնակավայրերին ըստ առանձնահատկությունների տարբերակված մոտեցումը եւս։

«Միջազգային կառույցների ու այլ գործընկերների ակտիվությունն ու ներդրումների առակայությունը Սյունիքում լավ ցուցանիշ է մարզում՝ բնակիչների մեջ լավատեսություն ու վաղվա օրվա, այստեղ մնալու համար վստահություն ներշնչելու համար», – ասել է մարզի ղեկավարը։

Կազմակերպություններն առաջիկայում Սյունիքում մի շարք ծրագրեր են նախատեսում՝ ուղղված կրթական, սոցիալական, առողջապահական, գյուղեր տանող ճանապարհների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, ոչ ֆորմալ կրթության, համայնքների կարողությունների հզորացման, էներգախնայող համակարգերի ներդրման ու այլ ոլորտներին։ Նաև արդեն մեկնարկած ու սպասվող ծրագրեր կան՝ ուղղված այստեղ բնակվող՝ Արցախից տեղահանված անձանց կարիքներին ու ինտեգրմանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը