Ներքին 4 տարի առաջ - 09:05 17-05-2022

Եթե ակցիաների հետևանքով ուշացել եք դասից կամ աշխատանքից, ձեր նկատմամբ չի կարող կիրառվել պատասխանատվության միջոց.Մելոյան

Եթե ակցիաների հետևանքով ուշացել եք դասից կամ աշխատանքից, ձեր նկատմամբ չի կարող կիրառվել որևէ կարգապահական պատասխանատվության միջոց: Այս մասին գրել է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:

Նա նշել է. «Ուշացե՞լ եք դասից կամ աշխատանքից:

Օդից կախված լուրերի համաձայն՝ թե՛ ուսումնական, թե՛ պետական մի շարք կառույցների ղեկավարներ ոչ միայն ուղղակի և անուղղակի եղանակներով սպառնում են Դիմադրության շարժման աջակիցներին, այլև փորձում են կարգապահական պատասխանատվության միջոցներով դիմադրության շարժման նկատմամբ բացասական տրամադրություններ ստեղծել քաղաքական զարգացումների նկատմամբ իներտ աշխատակիցների կամ ուսանողների մոտ՝ հերթական անգամ փորձելով պառակտել հասարակությունը:

Եթե անհնազանդության ակցիաների հետևանքով ուշացել եք դասից կամ աշխատանքից, ապա ձեր նկատմամբ չի կարող կիրառվել որևէ կարգապահական պատասխանատվության միջոց, քանի որ իրավիճակը վրա է հասել ոչ թե ձեր մեղքով, այլ անհաղթահարելի ուժի հետևանքով:

Վերադասի կողմից ցանկացած սպառնալիք անհիմն է. կարգապահական պատասխանատվության միջոցները՝ բողոքարկելի.
ձեր իրավունքներն էլ երաշխավորված»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը