Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:05 14-05-2022

Սկսել են կիրառվել հոդվածներ, որոնք երբևէ չեն կիրառվել․ Ռուբեն Մելիքյան

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին նրանք գտնվում են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ հանդես են գալիս բանախոսություններով։

Բանախոսությամբ հանդես եկավ նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով խոսեց հարահավաքների ընթացքում տեղի ունեցած դեպքերի մասին։
«Ակնհայտ է, որ մենք ունենք երկակի ստանդարտների չքողարկված դրսևորում։ Ես կուզեի՝ այս հարցը դիտարկենք մի փոքր այլ համատեքստում։ Այսօր այն հոդվածների մեծ մասը, որոնցով քրեական հետապնդումներ են իրականացվում ընդդիմախոսների նկատմամբ, նոր են ավելացվել իշխող ուժի կողմից, նոր են հայտնվել քրեական օրենսգրքում, և անմիջապես սկսվել է դրանց կիրառումը և չարաշահումը։ Սկսած ծանր վիրավորանքի հոդվածից, շարունկած բռնությանը աջակցելու համապատասխան հոդվածով, և նույնիսկ այս վերջերս շատ քննարկվող հայտնի գործը, որը կապված է քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի հետ՝ ապօրինի ձայնագրությունը, դրանից հետո քրեական գործը, թեև հոդվածը եղել է, բայց այդ ծանրացնող հանգամանքը, այդ ձևակերպումները՝ այսպես կոչված՝ ֆինանսական շահագրգռությունը, նոր է ավելացվել «Քաղաքացիական պայմանագրի» կողմից։

Հետո սկսել են կիրառվել հոդվածներ, որոնք երբևէ չեն կիրառվել։ Հիշենք դատավոր Բորիս Բախչյանի հետ կապված դեպքը, երբ որ Հայաստանի Հանրապետության մեջ առաջին անգամ դատավոր է կալանավորվում ակնհայտ ապօրինի կերպով։ Այն էլ այն պայմաններում, երբ դատախազությունը, որը պարտավոր է ցանկացած ապօրինի կալանավորման դեմքում բողոքարկել, չի բողոքարկում։ Այսինքն՝ ապօրինի դեպքում պարտավոր է բողոքարկել, ակնհայտ ապօրինիի դեպքում՝ ո՞չ։ Եվ ակնհայտ ապօրինի կալանավորման կողքին մենք ունենք ակնհայտ ապօրինի ձերբակալման հանցակազմ, որը արդեն վերաբերում է իրավապահ մարմիններին, քննիչներին, ինչև երբևէ չի կիրառվում»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ