Արտաքին 4 տարի առաջ - 12:42 14-05-2022

Մոսկվան ցանկություն չունի փոխելու իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցում․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանական t-online պորտալին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի տեսել Մոսկվայի ցանկությունը՝ փոխել իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։
«Ոչ», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նկատում է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման փոփոխություն։ Շոլցը նաև ասել է, որ Մոսկվան հատուկ գործողության «սկզբում նշված նպատակներից ոչ մեկին չի հասել»։
Ի թիվս այլ բաների, Գերմանիայի կանցլերն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծացրել է իր ուժերը արևելյան թևում։ ՆԱՏՕ-ն, նրա խոսքով, էլ ավելի կուժեղանա, երբ դաշինքին միանան Ֆինլանդիան և Շվեդիան:
Պուտինի և Շոլցի զրույցը տեղի է ունեցել մայիսի 13-ին՝ Բեռլինի նախաձեռնությամբ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում հումանիտար իրավիճակը։ Ռուսաստանի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռուս-ուկրաինական բանակցություններն իրականում արգելափակվել են Կիևի իշխանությունների նախաձեռնությամբ։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար