Ավելին 4 տարի առաջ - 10:18 14-05-2022

Հռոմում զբոսաշրջիկը վնասել է 18-րդ դարի Իսպանական աստիճանը

Տղամարդը, որը Maserati մակնիշի ավտոմեքենայով Հռոմի կենտրոնում վնասել է հայտնի Իսպանական աստիճանների մի քանի աստիճան, ձերբակալվել է Իտալիայի իրավապահ մարմինների կողմից։ Մեղավորը Սաուդյան Արաբիայից ժամանած 37-ամյա զբոսաշրջիկ է եղել։
Ճանապարհորդը, ըստ Corriere della Sera-ի, այժմ մեղադրվում է մշակութային արժեքին ծանր վնաս պատճառելու մեջ: Միլանում տղամարդը բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ նա վարձակալած մեքենան հանձնել է օդանավակայանի վարձակալության գրասենյակ։ Պարբերականի տվյալներով՝ օտարերկրացին պատրաստ է վճարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանի վերականգնման համար։ Նրա պատճառած վնասի չափը դեռ չի գնահատվել։ Պարբերականի տեղեկություններով՝ վթարի պահին վարորդը կարող էր հարբած լինել։
Իսպանական աստիճանները Հռոմում իջնում են Պինչո բլրից, որի վրա է գտնվում Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցին, դեպի Իսպանական հրապարակ։
Մոնումենտալ սանդղավանդակը կազմված է 135 աստիճաններից։ Այն կառուցվել է ֆրանսիացի դիվանագետ Էտիեն Գեֆֆեյի կտակած 20000 սկուդի միջոցներով։ 1723-1725 թվականներին այն կապում էր Բուրբոնների պալատը Իսպանական դիվանագիտական առաքելությունների դեսպանատունը, և Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցին, որը գտնվում էր Ֆրանսիայի Բուրբոն թագավորների հովանու ներքո։ Սանդղավանդակը նախագծել են ճարտարապետներ Ֆրանչեսկո դե Սանկտիսը և Ալեսանդրո Սպեկկին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի