Արտաքին 4 տարի առաջ - 09:39 14-05-2022

Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է պատերազմի նոր փուլի մասին

Ուկրաինան թևակոխում է պատերազմի նոր փուլ, հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Ռուսաստանը ռազմավարական պարտություն կրեց. նա չկարողացավ ոչնչացնել ուկրաինական պետությունը մինչև մայիսի 9-ը ռազմական միջամտության և ռուս խամաճիկներով իշխանափոխության միջոցով։ Մենք նրան ստիպել ենք նպատակների շրջանակը հասցնել օպերատիվ-մարտավարական մակարդակի։ Այս ֆոնին մենք թեւակոխում ենք պատերազմի նոր՝ երկարաժամկետ փուլ։ Այն հաղթելու համար պետք է մանրակրկիտ պլանավորել ռեսուրսները, խուսափել սխալներից, նախագծել մեր ուժերը, որպեսզի թշնամին վերջապես չդիմանա դրան»,- գրել է նա Facebook-ում։
Ռեզնիկովը խոստացել է զարգացնել Ուկրաինայի պաշտպանական ներուժը և մեկ միլիոն մարդու տրամադրել զենք ու տեխնիկա։ Նրա խոսքով, ներկայումս մոտ 1500 ուկրաինացի զինվորներ վերապատրաստվում են, որպեսզի դառնան Ուկրաինային արևմտյան երկրներից տրամադրվող տեխնիկայի շահագործման հրահանգիչներ։
Պաշտպանության նախարարության ղեկավարը զգուշացրել է, որ Ուկրաինային չափազանց դժվար շաբաթներ են սպասվում, սակայն հույս է հայտնել, որ ռազմական գործողություններում բեկում է լինելու։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աճող ճնշումը և Ուկրաինային արտաքին օգնության ավելացումը առաջիկա մի քանի ամիսների ընթացքում պետք է պայմաններ ստեղծեն, որոնց դեպքում Կրեմլը վերջնականապես կկորցնի որևէ հաջողության հասնելու ցանկացած հնարավորություն: Այնուհետև պետք է նոր հնարավորությունների պատուհան հայտնվի Ուկրաինայի համար

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին