Ներքին 4 տարի առաջ - 00:43 14-05-2022

Կրթությունը, եթե իրական է, պետք է լուսավորի մարդուն․ Ժաննա Անդրեասյան

«Մի խնդրից եմ ուզում գրել, որ հաճախ չենք նկատում կամ չենք ուզում նկատել»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այսօր խոսում էի մի ծնողի հետ, որի դեպքը, ցավոք, բացառիկ չէ։

Երեխան առանձնահատուկ պայմանների կարիք ուներ, բայց ծնողը գնահատման չէր դիմել՝ երեխայի պիտակավորումից խուսափելով։ Ուսումնառության ընթացքում բնակության վայր էին փոխել, բայց երեխայի դպրոցը չէր փոխել, որովհետև մոտիկ դպրոցում մատով ցույց տալու, երեխային կողքից նկարելու և հարթակներում տարածելու դեպքեր էին գրանցվել։

Սա մեր իրականությունն է։ Այն է, ինչ մեր կողքին է։ Այն է, ինչ մենք անում ենք բազմաթիվ երեխաների հանդեպ։ Ու չենք նկատում։
Ներառական կրթությունը բառեր չեն, օրենսդրական փաստաթղթեր չեն։ Վերաբերմունք է, դիրքորոշում է, մոտեցում է, միջավայր է։
Կրթությունը, եթե իրական է, պետք է լուսավորի մարդուն։ Այն չի կարող լինել դաժան»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը