Ներքին 4 տարի առաջ - 19:17 13-05-2022

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Երևանի ավագ դպրոցների սաներին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է մայրաքաղաքի ավագ դպրոցների սաներին: Նախաձեռնությունը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցինն է, իսկ հանդիպման հնարավորություն են ստացել «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» ծրագրի առավել աշխույժ մասնակիցները: Քաղաքի առջև ծառացած խնդիրներ, դրանց լուծման ուղիներ, կառավարման բնագավառում որդեգրած մոտեցումներ. պատանիներին հետաքրքրող հարցերն ընդգրկում էին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ: Պատասխանելով աշակերտների հարցերին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է քաղաքի կառավարման համակարգն ու արդեն իսկ կյանքի կոչվող այն նախաձեռնությունները, որոնք միտված են հարմարավետ միջավայրի ապահովմանը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից․

«Քաղաքի առջև կուտակված խնդիրներին հիմնարար լուծում տալու համար նախ հարկավոր է աշխատանքների ճիշտ պլանավորում: Ցանկացած ծրագիր, մինչ կյանքի կոչվելը, տարբեր փուլեր է անցնում՝ մրցութային փուլ, նախագծումից մինչև աշխատանքների մեկնարկ: Երևանի քաղաքապետարանն այսօր նաև երկու տասնյակից ավելի օրենսդրականա փոփոխություններ է նախաձեռնել, որոնք հնարավորություն են տալու համայնքին ունենալ հավելյալ գործիքներ՝ արդյունավետ կառավարման համար»,- ընդգծել է քաղաքապետը:

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով նման հնարավորության համար՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանն ընդգծել է, որ պետական պաշտոնյաների հետ հանդիպումները դաստիարակում են քաղաքացիական դիրքորոշում ունեցող այնպիսի քաղաքացիներ, որոնք շարունակելու են երկրի ու մայրաքաղաքի զարգացման կարևոր գործընթացը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում