Սպորտ 4 տարի առաջ - 17:36 13-05-2022

Հայտնի է՝ որտեղ կկայանա ֆուտբոլի Ուկրաինա - Հայաստան հանդիպումը

Հունիսին մեկնարկելու է ֆուտբոլի Ազգերի լիգայի 2022/23 թ. խաղարկությունը։

B1 խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի ընտրանիները։

Տևական ժամանակ հարցականի տակ, թե որտեղ է իր տնային հանդիպումներն անցկացնելու Ուկրաինայի հավաքականը։ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 2 տնային հանդիպումներ կայանալու են Լեհաստանի Լոձ քաղաքում։ Խաղերն անցկացվելու են 18 հազար հանդիսականներ տեղավորող «LKS» ստադիոնում։

Ուկրաինա - Հայաստան հանդիպումը կայանալու է հունիսի 11-ին։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ավելի վաղ՝ հունիսի 4-ին ընդունելու է իռլանդացիներին, իսկ հունիսի 8-ին հյուր է գնալու Շոտլանդիա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում