Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 00:20 13-05-2022

Չալաբյանին բերման ենթարկելու հիմքը այսօրվա անձրևոտ եղանակն է. Էդգար Ղազարյան

Անձրևի պատճառով Ֆրանսիայի հրապարակում երևի մի քիչ ավելի քիչ մարդ է հավաքվել այսօր, քան երեկ էր։ Դրան հաջորդել են բռնություններ, որովհետև ոչ միայն պարոն Չալաբյանի նկատմամբ է այսօր բռնություն գործադրվել, այլ նոր տեղեկացանք, որ նաև այլ ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդների, որոնց ձերբակալել էին, իսկ հիմա կալանքի մասին որոշումներ են կայացվել։ Այս մասին այսօր Արաբկիրի Ոստիկանության բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ձերբակալմանը։

«Այսինքն, իրենք մի տեսակ խաբկանքի մեջ էին, տպավորություն էին ստացել, թե շարժումը թուլանում է ու անցել են բռնաճնշումների։ Այսինքն, այս փոփոխությունները եղանակային փոփոխություններով պայմանավորված իրադարձություններ են, որը, կարծում եմ, որ վաղը եթե արև լինի, կփոխվի։ Սրա մեջ որևէ իրավական գործընթաց պետք չի փնտրել։ Ավետիք Չալաբյանը ուղնուծուծով մտավորական է, հասարակական, հրապարակային գործիչ, որն իր ծանրակշիռ խոսքով և փաստերով ուղղակի մերկացնում էր այս իշխանությունների հանցավոր դավաճանական էությունը։ Ընդամենը պետք էր մի սուտ պատրվակ, սուտ առիթ՝ նրա նկատմամբ նման բռնաճնշումներ իրագործելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը