Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:57 12-05-2022

Հավատի խորը ճգնաժամ կամ ինչո՞ւ չի զարթնում լաոն

Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու ժողովուրդը չի ցանակնում դուրս գալ փողոց և պայքարել՝ հանուն Արցախի և Հայաստանի, ինչպես հայտարարվում է ընդդիմության հանրահավաքներում։ Մի՞թե, իսկապես, միայն Իշխան Սաղաթելյանը, դաշնակները, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են վանում մարդկանց, որ չեն ուզում գալ և նրանց կողքը կանգնել։ Թե՞ Արթուր Վանեցյանն է պատճառը, կարո՞ղ է մարդիկ նրան չեն սիրում, դրա համար չեն ուզում գալ հրապարակ։ Կարող է։

Բայց այլևս որևէ պրոցեսի մասնակից չդառնալու, որևէ բանի հետ հույս չկապելու պատճառները շատ ավելի խորքային են, քան, ասենք, Իշխան Սաղաթելյանի կամ Արթուր Վանեցյանի՝ հարթակում գտնվելը, որ գուցե ոմանց վանում է, մի քանիսին՝ գրավում։ Խնդիրը հավատի ճգնաժամի մեջ է։

Մենք այլսև ոչ մեկի ու ոչնչի չենք հավատում։ Չենք հավատում Իշխանին, որ ասում է՝ ես պաշտոնի չեմ հավակնում, չենք հավակնում Վանեցյանին, որ էլի նույնն է ասում՝ մի քիչ մանևրելու տեղ թողնելով, չենք հավատում Քոչարյանին, Սարգսյանին, որ ասում են՝ մենք այլևս քաղաքականությամբ չենք զբաղեցնելու, և ամենակարևորը՝ չենք հավատում ինքներս մեզ, մեր ուժերին, մեր կերտած ապագային, որը թողել ենք ինքնահոսի, որ ով ինչպես ցանկանա, մեր փոխարեն մեր ապագան կերտի։

Պատերազմը, իրականում, շատ բան փոխեց մեր կյանքում, մեր մտածողության մեջ։ Պատերազմում կրած պարտությունը մեզ ստիպեց կորցնել հավատը մեր ուժերի նկատմամբ, քանի որ մենք հասկացանք՝ մենք անպարտելի չենք, տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ասվածը միֆ է, որ մեզ խաբել են և՛ նախկինները, որ ասում էին՝ մենք հզոր բանակ ունենք ու երբ ուզենք, կհասնենք ընդհուպ Բաքու, և՛ ներկաները, որ մեզ ասացին՝ Արցախը Հայաստան է և վերջ, որ փորձեցին մեր մեջ հավատ ներշնչել, որ իրենք ամենահայրենասեր, ամենաազգասեր իշխանությունն են։ Այս բոլոր ստերի բացահայտումը առաջացրեց հավատի խորը ճգնաժամ։

Այսօր մենք այլևս ոչ մեկի խոսքին ու ապագայի ոչ մի տեսլականի չենք հավատում։ Մենք չենք հավատում ոչ միայն նրան, որ Նիկոլը մի օր հրաժարական կտա ու կհեռանա՝ ազատելով մեզ իր չարագործ ներկայությունից, այլև նրան, որ Նիկոլի հեռանալուց հետո իսկապես ամեն ինչ լավ է լինելու, Արցախի հարցը հօգուտ մեզ է լուծվելու, բյուջեն այլևս չեն թալանելու, թոշակներն ավելացնելու են, մարդիկ սկսելու են ավելի լավ ապրել և այսպես շարունակ։

2018թ․-ին կար այդ հավատը մարդկանց մեջ, այսօր այն իսպառ մեռցրել են, թաղել խորը փոսում, դրա համար էլ որքան էլ բարձր գոռան՝ «Զարթնիր լաո», այդ լաոն ոչ մի կերպ չի ցանկանում զարթնել։ Նա քնել է ու դեռ երկա՜ր քնած կմնա իր անհավատության ու հիասթափության անդունդում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր

Ձեզ գուցե հետաքրքրի