Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:18 12-05-2022

Իրավունքի նման բացահայտ բռնաբարություն չեմ տեսել․ փաստաբան

«Գերասիմ Վարդանյանի դեպքն առաջինը չէ, երբ դատարանը որոշում է, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան, հետո նախաքննական մարմինը որոշում է աստղաբաշխական գումարի չափով գրավ կիրառել, որից հետո կրկին դիմում է դատարան, որտեղ տեղի է ունենում «սխալների ուղղում» ու մարդը կալանավորվում է»։ Այս մասին գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նա նշել է. «Ապօրինություններ ու մարդու իրավունքի խայտառակ ոտնահարումներ ես շատ եմ տեսել, միշտ բարձրաձայնել, միշտ պայքարել եմ դրա դեմ։ Բայց իրավունքի նման բացահայտ ու անթաքույց բռնաբարություն ես չեմ տեսել քրեական արդարադատության ոլորտում աշխատելու պահից` 2000 թվականից, նման բան չեմ լսել ինձնից շատ առաջ աշխատող իրավաբաններից։ Չկան իրավաբանական տերմիններ, որ կարող են այս երևույթը բնութագրել, քանի որ սա պարզապես սանձարձակ լկտիություն է։

Հ.Գ. - Երևի թե չեմ զարմանում, որ ներկա ռեժիմի օրոք այս ամենը կարող է իրականություն լինել, բայց շարունակում եմ միամտորեն զարմանալ մեր նախկին շատ ընկերների վրա, ովքեր տարիներ շարունակ մեզ հետ միասին պայքարել են Հայաստանում իրավունքի գերակայության ու օրինականության հաստատման համար, բայց այսօր տեղավորվել են կամ տեղավորվում են ինչ-որ բառադի պաշտոնների ու լռում են։ Զարմանում եմ ապօրինությունն իրենց մաշկի վրա զգացած անձանց վրա, ովքեր այսօր ոչ միայն լուռ են, այլ գործուն մաս են կազմում այս ամենին։

Ի՞նչ ասել նրանց, ես չգիտեմ, երևի հայելու մեջ նայում են, իրենք իրենց ասում են»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր