Արտաքին 4 տարի առաջ - 23:23 11-05-2022

ԱՄՆ-ում ինքնաթիռի ուղևորը վայրէջք է կատարել օդաչուի փոխարեն

Ֆլորիդայում ուղևորն օդաչուի փոխարեն վայրէջքի է տարել մեկ շարժիչով ինքնաթիռ, հայտնում է The Washington Post-ը:

Հրատարակության համաձայն՝ թռիչքի ժամանակ ուղևորը կապ է հաստատել ավիադիսպետչերների ծառայության հետ՝ ասելով, որ օդաչուի հետ ինչ-որ բան է պատահել, իսկ ինքը «պատկերացում չունի, թե ինչպես վարել ինքնաթիռը»։

Ավիադիսպետչերը հրահանգել է ուղևորին, թե ինչպես օդանավը կայուն պահել և սկսել վայրէջքը:
«Փորձեք թևերը պահել մեկ մակարդակի վրա և տեսնել, թե արդյոք կարող եք սկսել իջնել»,- ասել է ավիադիսպետչերը:

Այնուհետև նրա միջոցով տղամարդը կապ է հաստատել Պալմ Բիչ շրջանի ավիադիսպետչերների հետ, որոնք թույլ են տվել նրան վայրէջք կատարել Պալմ Բիչի միջազգային օդանավակայանում, որտեղ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը