Ներքին Միտք 4 տարի առաջ - 23:13 11-05-2022

Զարեհի տուրիզմից մինչեւ Նիկոլի դեժավյուն

Նիկոլի Կառավարությունում ինքնաթիռից ինքնաթիռ են նստում, անընդհատ պաշտոնական այցեր ու գործուղումներ են լինում՝ անգամ արտաքուստ հորինված առիթներով: Այս պաշտոնյաները, ըստ երեւույթին, մտածում են՝ քանի «ձիու վրա» ենք, օգտվենք բարիքներից՝ պետական բյուջեի հաշվին: Նույն պատկերն է նաեւ ԱԺ-ում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւս բացառություն չէ: Նա էլ աշխատանքային այցով վերջերս գտնվում էր Սիրիայում և Լիբանանում: Ըստ ուղարկված մամուլի հաղորդագրության՝ Հայաստան «խոպան եկած» եւ ծառայողական զբոսաշրջությամբ տարված Սինանյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, նաեւ այնտեղ պատասխանել է Հայաստանի և Արցախի խնդիրներին, հայապահպանությանն առնչվող հարցերին:

Ամիսներ առաջ նա նաեւ Ֆրանսիա էր այցելել, որտեղ մի շարք հայկական կազմակերպություններ հայտարարել էին, թե ներկա վարչախմբի վարած քաղաքականության պատճառով չեն ցանկանում հանդիպել ՀՀ կառավարության ներկայացուցիչ Զարեհ Սինանյանի հետ: Այս դրվագը մտահոգություն էր առաջացրել Կառավարությունում, փորձել էին արդյունավետ հանդիպումների իմիտացիա ստեղծել՝ իրենց «մարդկանց» ու Սինանյանի հետ լուսանկարներ հրապարակելով:

Հետաքրքիր է, թե ինչ թեմայով կուզենար զրուցել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նիդերլանդահայության հետ, որոնք «Սյունյաց ողջույններով» դիմավորեցին Նիդերլանդներում գտնվող Փաշինյանին: Խեղճ մարդը հավանաբար դեժավյու ապրեց․ ասես Սյունիք եկած լիներ:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը