Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 13:30 23-07-2022

Ակնալիճի չորացած այգիներից մինչև Նիկոլի դրախտ ու Աննայի լոլիկներ

Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքը ասես ՀՀ մակետը լինի: 2011 թ․ արտահերթ խոհրդարանական ընտրություններում այս գյուղի բնակիչների մեծամասնությունը՝ 735 հոգի, իրենց ձայնը տվեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրին», մյուս ուժերին բաժին հասան միանիշ եւ երկնիշ թվերով ձայներ: ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ՀՀ քաղաքացուն հորդորում էր չհանձնվել ու չկասկածել: «Քեզ փորձում են համոզել, թե դու սխալվել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ: Քեզ փորձում են համոզել, թե ժամանակը հակառակը ցույց տվեց, որ կա՛մ պիտի հպատակ լինես քո հայրենիքում, կա՛մ կորցնես հայրենիքդ»,- ասում էր Փաշինյանը ու դրախտ խոստանում նախընտրական ծրագրում: Նրան նախապատվություն տալով՝ ընտրողները դրախտում չհայտնվեցին, նրանք կորցրին հայրենիքի մեծ մասը եւ հպատակ դարձան սեփական հայրենիքում:

Ինչ վերաբերվում է Ակնալիճ համայնքին, այստեղ եւս վայելում են իրենց ընտրության պտուղները: 400-ից ավելի գյուղացիներ, ի նշան բողոքի, այսօր երկկողմանի փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը, նույնիսկ բախում եղավ նրանց ու ոստիկանության միջեւ: Ակնալիճում պարբերաբար անջատվում է հոսանքը, ջրի խնդիր են ունենում, բայց այսօր դա ոչ մեկին հետաքրքիր չէ: Ակնալիճի բնակիչներին՝ 680 հազար ընտրողների, սպասվում է սեփական ձեռքով սրած բզի՝ սեփական մարմնի փափուկ տեղում հայտնվելու ճակատագիրը:

Նրանց այգիները չորանում են, իսկ իրենց սրտի վարչապետի կինը ֆեյսբուքում հրապարակում է իր աճեցրած լոլիկի նկարները: Աննա Հակոբյանը ջրի ու հոսանքի խնդիր չունի: Նա վայելում է կյանքը նաեւ ակնալիճցիների վճարած հարկերի հաշվին: Ամեն ինչ արդար է․ պատերազմ պարտված Նիկոլին ընտրել են, որ «նախկինները» չգան: Նախկինները չեն եկել, բայց պետբյուջեից նախկիններից մեկին պատկանող ընկերությունից Փաշինյանի կառավարությունը 3 մլրդ 107 մլն դրամ արժողությամբ մեքենաներ է գնելու պարեկների համար:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին