Արտաքին 4 տարի առաջ - 13:02 11-05-2022

ԵՄ-ն կարող է Հունգարիային գումար առաջարկել ռուսական նավթից հրաժարվելու համար. Politico

Եվրամիությունը կարող է էներգետիկ բարեփոխումների համար Հունգարիային լրացուցիչ գումարներ խոստանալ՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթին համաձայնություն տալու դիմաց. փաթեթում ներառված է նաև ռուսական նավթից աստիճանական հրաժարումը: Այս մասին ԵՄ անանուն բարձրաստիճան պաշտոնյաներին հղումով գրել է Politico-ն։
Ըստ Politico-ի աղբյուրների, Հունգարիային կարող են լրացուցիչ ֆինանսավորում խոստանալ Եվրամիության նոր REPowerEU ծրագրի շրջանակում, որում ընդգծվելու է, որ ԵՄ-ն առաջիկա տարիներին լիովին կազատվի ռուսական էներգակիրներից կախվածությունից։
Ներկայում ԵՄ-ն, Հունգարիայի դիրքորոշման պատճառով, չի կարողանում համաձայնեցնել պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։ Այն, ի թիվս այլ բաների, ԵՄ բոլոր երկրներին առաջարկում է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական նավթի գնումներից, բայց դրանից մեծ կախվածություն ունեցող Հունգարիայի, Սլովակիայի և Չեխիայի համար այդ ժամկետը երկարաձգվում է. Հունգարիայինը և Սլովակիայինը՝ մինչև 2024թ.-ի վերջ, Չեխիայինը՝ մինչև 2024թ.-ի կեսերը:
Հունգարիայի կառավարությունը, Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, հայտարարել է, որ իրենց համար 2.5 տարին բավարար չէ և ռուսական նավթից հրաժարվելը լուրջ հարված կհասցնի հունգարական տնտեսությանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան