Ներքին 4 տարի առաջ - 15:42 10-05-2022

Արցախի համար ընկած հերոսների հիշատակի հրապարակի նախագիծը պատրաստ կլինի մինչեւ մայիսի վերջ. ԳԱԱ

Երևանի բուսաբանական այգում արցախյան պայքարի բոլոր տարիներին զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի հրապարակ» նախագիծը պատրաստ կլինի մինչև մայիսի վերջ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Արսեն Գասպարյանը։

Շինարարական աշխատանքները կավարտվեն կարճ ժամանակում։ Դրան կհաջորդի տարածքի բարեկարգման և կանաչապատման փուլը, որը կտևի մի քանի տարի։

Տնօրենի ժամանակավարոր պաշտոնակատարը հայտնեց, որ այգում պետք է մի քանի խնդիր լուծել՝ ընդլայնել անվտանգության համակարգի հնարավորությունները, բարելավել լուսավորության և ոռոգման համակարգերը, իրականացնել կանաչապատման ծրագիրը և ցուցանակներ տեղադրել։

«Կադրերի խիստ պակաս կա: Այգում չորս անգամ ավելի շատ աշխատող պետք է լինի, քան հիմա»,- ասել է Գասպարյանը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին