Ներքին 4 տարի առաջ - 20:42 09-05-2022

Ստեփանակերտի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած

Մայիսի 9-ին ժամը 14:52-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Բաբաջանյան 2-րդ նրբանցք, տուն 25 հասցեում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով, պայթյունի հետևանքով, հրդեհ է առաջացել և այրվում է բնակելի տուն, կա տուժած:

Ժամը 14:53-ին ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր:

Պարզվել է, որ հրդեհը մարվել է ձեռքի միջոցներով՝ տեղի ուժերով, իսկ տուժած՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ Վ. Դ-ն տարբեր աստիճանի այրվածքներով Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հրդեհի հետևանքով մասնակի այրվել է Գ. Դ-ին պատկանող բնակելի տան հարևանությամբ գտնվող արհեստանոցի գույքը:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ պետական ծառայության Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում