Արտաքին 4 տարի առաջ - 15:17 09-05-2022

Կիևին ուղղվող զենքը չի կարելի օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար. Իտալիայի ԱԳ նախարար

Իտալիան չպետք է Ուկրաինային զենք մատակարարի, որը կարող է օգտագործվել Ռուսաստանի տարածքի ուղղությամբ հարվածների համար, հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն, փոխանցում է RaiNews-ը։ Նրա խոսքով, ուկրաինական կողմին աջակցությունը պետք է լինի միայն «օրինական ինքնապաշտպանության» շրջանակներում։

«Մենք պետք է աջակցություն ցուցաբերենք Ուկրաինային և նրա բանակին օրինական ինքնապաշտպանության նպատակներով, բայց միևնույն ժամանակ Իտալիան շարունակում է աշխատել խաղաղության ձեռք բերման ուղղությամբ։ Բայց մենք չենք կարող զենք մատակարարել, որպեսզի (նրա օգնությամբ) հարվածներ հասցվեն ռուսական տարածքին»,- հստակեցրել է Դի Մայոն:

Ինչպես նշել է Իտալիայի ԱԳՆ ղեկավարը, Հռոմը վստահ չէ, որ Կիևին ռազմական աջակցության դադարեցման դեպքում Ռուսաստանի գործողությունն ուկրաինական տարածքում կավարտվի, հետևաբար անհրաժեշտ է զուգահեռաբար շարունակել դիվանագիտական ​​ջանքերը իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

«Մենք պետք է հաշտության հասնենք հնարավորինս շուտ: Բանակցությունները մտել են փակուղի, բայց մենք՝ Իտալիան, երբեք չենք դադարեցրել աշխատանքը դրանց վերականգնման ուղղությամբ»,- ընդգծել է Դի Մայոն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում