Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:30 08-05-2022

Սիրուշոն մեկնում է արտերկիր՝ երրորդ երեխային լույս աշխարհ բերելու. Լևոն Քոչարյանը նրան չի ուղեկցի

Երգչուհի Սիրուշոն և իր ամուսինը՝ Լևոն Քոչարյանը սպասում են իրենց 3–րդ բալիկին, իսկ երգչուհին հղիության 8–րդ ամսում է և տեղեկացրել է, որ երեխային ունենալու է արտերկում։ Այդ մասին նա գրառում է արել սոցցանցի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև․

«Մոտենում է այն շրջանը, երբ պետք է մեկնեմ՝ երրորդ երեխայիս լույս աշխարհ բերելու: Ինչպես նաև այն շրջանը, երբ մի զանգված կօգտագործի առիթը ու կգրի. «բա եթե հայրենասեր ես, ինչու՞ ես ուրիշ երկրներում երեխաներիդ ունենում»։ Սա երբեք չեմ հասկացել: Այսինքն, բոլոր հայերը, ովքեր ծնվել ու ծնվում են Հայաստանից դուրս հայրենասեր չե՞ն: Լավ, դա մի կողմ։ Որպեսզի հիմա չպատմեմ բժշկական նրբությունների ու անձնական պատճառների մասին, ասեմ, որ այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Ու սա այն շրջանն է, որ հաստատ ավելի շատ կուզեի այստեղ լինել: Հոգով ու մտքով այստեղ եմ լինելու և հեռվից էլ փորձելու եմ մաքսիմալ օգտակար լինել: Այս անգամն ինձ համար ամենադժվարն է լինելու, որովհետև Լևոնն ինձ հետ չի գալու, մնալու է այստեղ ու շարունակելու պայքարել մեր հայրենակիցների հետ միասին: Ու այդ միտքը, որ մեր կյանքի ամենակարևոր պահերից մեկը գուցե չկարողանանք միասին կիսել շատ ցավալի է, բայց այլ տարբերակ, ցավոք, չկա։ Հղիության հատկապես վերջին շրջանում միշտ նախընտրում եմ ավելորդ ուշադրությունից հեռու լինել ու լիարժեք կենտրոնանալ երեխայիս ու ընտանիքիս վրա: Նույն պատճառով կոլեգաներիցս շատերն են նախընտրում երկրից դուրս ունենալ: Բայց իմ դեպքում իհարկե այս թեման օգտագործվում է քաղաքական անձանց ու նրանց հետևորդների կողմից ու ներկայացվում այլ կերպ: Այն, ինչ ճիշտ եմ գտնում, տեղադրում եմ իմ էջերում ու կիսում իմ լսարանի հետ, և ուզում եմ ինքս որոշել ինչ եմ կիսում, ոչ թե որևէ անցորդ կամ լրագրող, որ կարող է նկարել ինձ պատահական ու հետո էլ դա օգտագործել իրեն ինչպես հարմար է:Երկու երեխաներս էլ ՀՀ քաղաքացի են: Ապրել և ապրում ենք այստեղ ու ուզում ենք շարունակել ապրել այստեղ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ