87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:00 08-05-2022

Շիրակցիների ու արարատցիների կեսը թուրք է. ասել եմ` լավ եմ արել. Արմեն Գրիգորյան

Ֆրանսիայի հրապարակում այժմ արցախցիները հյուրասիրություն են կազմակերպել։ Այսօր Երևանում հանրահավաք նախատեսված չէ, փոխարենը Ֆրանսիայի հրապարակում 17:00-ից արցախցիները հանդես կգան մշակութային ծրագրով:

Ֆրանսիայի հրապարակում էր նաև կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Պատասխանելով Oragir.news-ի հարցին, թե երեկվանից տարածվում է իր այն գրառումը, որ շիրակցիների և արարատցիների մեջ կան թուրքական ծագում ունեցող մարդիկ, պատասխանեց, որ դա մեկ տարի առաջվա գրառում է.

«Ներքաղաքական պայքարը երբ սրանում է, այդպես է լինում։ Նիկոլական եթիմներին երեկվանից միացել են բևեռցիները, ուղղակի «տուպոյ» մարդիկ են, որ ըննդիմության կողմից խոսացողներին իրենց «էշ հալով» փորձում են կոմպրոմատ անել։ Ես ասել եմ, որ Շիրակի ու Արարատի դաշտավայրից են Նիկոլին սատարում, որովհետև դրանց կեսը թուրք է. դա ես ասել եմ մի տարի առաջ, բայց կարող եմ այսօր էլ կրկնել։ Նիկոլը խոստովանեց , չէ՞, որ հոկտեմբերի 19-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չկանգնեցրեց։ Այդ ամենից հետո ով սատարում է Նիկոլին, ո՞նց կարող է հայ լինել։ Ասել եմ՝ լավ եմ արել, մինչև այսօր էլ պնդում եմ»։

Մանրամասն՝ տեսանյութում։